Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր 7 ակտիվիստների գործով նախաքննությունը` Հատուկ քննչական ծառայությունում


Օգոստոսի 9-ին բերման ենթարկված 7 ակտիվիստները՝ ոստիկանությունում, արխիվ
Օգոստոսի 9-ին բերման ենթարկված 7 ակտիվիստները՝ ոստիկանությունում, արխիվ
Օգոստոսի 9-ին Կարապի լճի մերձակայքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի 7 ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի գործով նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 16-ին փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք` այս գործով 18 օր տեւած նախաքննությունը ավարտվել էր օգոստոսի վերջին, սակայն ընդդիմադիր ակտիվիստ Արտակ Կարապետյանը, ծանոթանալով գործի նյութերին, հայտարարել էր թե դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ պատրաստակամություն էր հայտնել ցուցմունք տալ: Այդ հայտարարությունից հետո նախաքննությունը վերսկսվել էր:

Ինչպես այսօր պաշտոնապես հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազությունը, «Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու կապակցությամբ: Ուստի` քրեական գործի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»:

Ընդդիմադիր ակտիվիստները նախաքննության սկզբից հայտարարում էին, թե հրաժարվում են ցուցմունք տալ, քանի որ ոստիկանության ենթակայությամբ գործող Քննչական վարչությունը ի վիճակի չէ անաչառ քննություն իրականացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG