Եվրամիության պետությունները շարունակում են հետեւել Իտալիայում եւ Հունաստանում ծավալվող դրամատիկ զարգացումներին: Կառավարական եւ տնտեսական ճգնաժամը Հունաստանում գրեթե հանգուցալուծվում էր, եւ թվում էր, թե նոր վարչապետ Լուկաս Պապադեմոսը հարթեց այդ ճգնաժամը, երբ ճգնաժամի «վարակը» տարածվեց Իտալիայում, որտեղ տապալվեց վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունը: