Միացյալ Նահանգների նախագահի տեղակալ Ջո Բայդենը պատրաստվում է հինգշաբթի երեկոյան սկսել իր այցը Թուրքիա:
Հաջորդ օրը ԱՄՆ-ի փոխնախագահը Թուրքիայի ղեկավարների հետ կքննարկի նախ Սիրիայի հարցը:
Թուրքիան չորեքշաբթի օրը սառեցրեց Սիրիայի հաշիվներն ու բոլոր ֆինանսական գործարքները, արգելեց նաեւ զենքի մատակարարումը պաշտոնական Դամասկոսին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ Բաշար ալ-Ասադը պաշտոնական Անկարայի համար այլեւս լեգիտիմ նախագահ չէ` ընդդիմության նկատմամբ շարունակվող բռնաճնշումների պատճառով։
Այս այցի ընթացքում Ջո Բայդենը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի նաեւ Իրաքի հարցը:
Հանդիպումների առանցքում, բացի քաղաքական հարցերից, կլինեն նաեւ տնտեսական խնդիրներ:
Թուրքական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Բայդենի այցելության ժամանակ նախատեսվում է նաեւ անդրադարձ հայ - թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված խնդիրներին եւ առհասարակ հայ - թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությանը:
«Կլինեն տեսանելի փոփոխություններ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերություններում», - հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի տնօրեն Ռոս Ուիլսոնը։
Բայդենը շաբաթավերջին կմեկնի Հունաստան` աջակցություն հայտնելով այդ երկրի նոր վարչապետ Լուկաս Պապադեմոսին: Նա նախատեսում է հանդիպել Հունաստանի նախագահի եւ հունական երեք խոշոր կուսակցությունների ղեկավարների հետ:
«Միացյալ Նահանգները գնահատում է այն զոհողությունները, որոնց գնով Հունաստանը փորձում է բարեփոխումներ իրականացնել», - հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Մայք Ֆրոմանը: Միեւնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ Բայդենը չի պատրաստվում լրացուցիչ ֆինանսական աջակցության պատրաստակամություն հայտնել Հունաստան այցի ժամանակ:
«Մենք իսկապես ի զորու չենք փոխել պարտքերի ճգնաժամի խորացման ընթացքը: Մենք այդ հարցում դերակատարություն չունենք», - հայտարարել է Ռազմավարական եւ միջազգային գիտությունների կենտրոնի ավագ փորձագետ Հիթեր Քոնլին Ջո Բայդենի Հունաստան կատարելիք այցից առաջ։