Ազգային ժողովի պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ նախընտրական շրջանում ընտրողներին տարբեր տեսակների ապրանքներով, ծառայություններով, խոստումներով, որոշ դեպքերում նաեւ կարգավիճակով գրավելը դեգրադացնում է հայ հասարակությանը:
«Բոլորս հասկանում ենք, որ այս գործողությունների` բարեգործության, որեւէ ձեւով օժանդակության անվան տակ իրականացվում է փաստացի ընտրողի ձայնի գնում», - ասաց Մինասյանը հինգշաբթի օրը Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կայացած քննարկման ժամանակ:
Արծվիկ Մինասյանն անընդունելի համարեց նաեւ պետական պաշտոններն ընտրական նպատակներով շահագործելու հանգամանքը:
«Ամենապարզ օրինակը, երբ երկրի վարչապետը այցելում է տարբեր մարզեր` իբր սոցիալ-տնտեսական խնդիրների քննարկման համար, զուգահեռաբար խրախուսում է այս կամ այն երիտասարդին նրա աշխատանքի համար եւ շնորհում է, օրինակ, Հանրապետական կուսակցության անդամատոմս եւ այլն: Սա ոչ այլ ինչ, քան թաքնված ընտրակաշառք չի կարելի մեկնաբանել», - ասաց դաշնակցական պատգամավորը:
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասաց, որ վարչապետը Հանրապետականի գործադիր մարմնի ներկայացուցիչն է եւ նա պետք է զբաղվի կուսակցական քարոզչությամբ: Նա այս հիմնավորմամբ քննադատությունը «անհեթեթություն» որակեց:
Հարցին, թե խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետականը չի կարծում արդյո՞ք, որ քաղաքական դաշտում անհավասար պայմաններ է ստեղծում վաղօրոք նախընտրական տարբեր հնարքներ կիրառելով, Սահակյանը պատասխանեց, թե անհավասար պայմաններ են այն առումով, որ մարդիկ այլ կուսակցությունների չեն անդամագրվում:
Այս երեւույթը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ, այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության խորհրդի քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը:
«Չկա այդպիսի նորմ, որ վարչապետը կուսակցական տոմսեր է բաժանում ու որ դա իրավախախտում է, բայց ինքը երեւույթը ցուցադրական բան է, իրենց ուժը ցույց տալու, մարդկանց վրա ազդեցություն գործելու համար, որը հակառակ էֆեկտն է ունենում», - ասաց Խաչատրյանը:
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում դժգոհեց նաեւ նախընտրական շրջանում քաղաքական ուժերի անցկացրած, այսպես կոչված, բարեգործական ակցիաներից: Ալավերդյանն ուշադրություն հրավիրեց Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական գործունեությանը:
«Իրականացնում է բարեգործական ակցիա, այն է` բժշկական օգնություն: Շատ անգամ այն ծառայությունները, որոնք մատուցվում են, հիմքում ունեն հենց պետության կողմից նախատեսված ծառայությունների տրամադրում եւ հիմնված են բյուջետային ծախսերի վրա», - հայտարարեց Ալավերդյանը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանն ասաց` Հանրապետականը պետական միջոցներից «պաշտոնապես չի օգտվել»:
«Որեւիցե մի անգամ Հանրապետական կուսակցությունը պետական միջոցներից պաշտոնապես չի օգտվել», - ասաց նա:
ԿԸՀ-ի նախկին անդամ Ֆելիքս Խաչատրյանը հակադարձում է. - «Թող ստուգեն բարեգործական գումարները որտեղից են առաջանում, այնտեղ կերեւա` պետբյուջեի՞ց է, թե որտեղի՞ց: Կուսակցության եկամուտները որտեղի՞ց են գոյանում, որ այդքան բարեգործություն են անում, թող ցույց տան իրենց եկամուտների աղբյուրները»:
Լարիսա Ալավերդյանը իր մտահոգությունը հայտնեց նաեւ տարիներ շարունակ պահպանվող ընտրական ավանդույթների կապակցությամբ:
«Չարժե, որ մենք անընդմեջ դեգրադացիայի ճանապարհը բռնենք, եւ թույլ տանք, որ, օրինակ, միջազգային կազմակերպություններից մեկը այսպիսի արտահայտություն անի, թե հայերը չեն կարողանում իրականացնել արդար եւ թափանցիկ ընտրություններ: Եթե մենք այս անգամ էլ չկարողանանք անցկացնել ընտրություններ, դա մարտահրավեր կլինի մեր ապագայի համար», - ասաց «Ժառանգության» պատգամավորը: