Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Հունաստանի վարչապետը (ձ), նախագահը (կ) եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը(աջ) հանդիպում են նախագահի նստավայրում, 6 նոյեմբեր, 2011
Հունաստանի վարչապետը (ձ), նախագահը (կ) եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը(աջ) հանդիպում են նախագահի նստավայրում, 6 նոյեմբեր, 2011
«Մոլորակ» հանդեսը ներկայացնում է Հունաստանում տեղի ունեցած վերջին թեժ քաղաքական զարգացումները, որտեղ երկարատեւ բանակցություններից եւ տարաձայնություններից հետո կիրակի օրը Հունաստանի վարչապետը հայտարարեց, թե պատրաստ է հրաժարական ներկայացնել եւ բանակցություններ սկսել երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցության` Կոնսերվատիվ նոր դեմոկրատների հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ:

Հանդեսի հաջորդ էջը սիրիական ճգնաժամի մասին է, որն իր ազդեցությունն է թողել նաեւ արեւելքում բնակվող հայերի վրա: Բեյրութի ամենահայաշատ թաղամասը` Բուրջ Համուդը հայտնվել է լիբանանյան մամուլի եւ քաղաքական գործիչների սեւեռուն ուշադրության կենտրոնում: Պատճառը տեղի բնակչության եւ թաղամասում բնակվող օտարերկրացիների` նախեւառաջ Սիրիայից ներգաղթած քրդերի միջեւ ծագած լարվածությունն է։

Գեթթի թանգարանի եւ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան թեմի միջեւ դատական վեճի մասին է հանդեսի մյուս էջը: Թանգարանում պահվում են հայկական հին աստվածաշնչերից մեկի մի քանի էջերը, որոնք շատ արժեքավոր են: Արեւմտյան թեմը թանգարանին մեղադրում է 755 տարվա հնության ձեռագրերի` Զեյթունի ավետարանի առաջին էջերը գողանալու մեջ: Անցած շաբաթ Լոս Անջելեսի թանգարանը լսել է այս գործը:

Հանդեսը վերջին հատվածը Ռուսաստանում, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում մեծ ժողովրդականություն վայելող «Մաշինա վրեմենի» ռոք-խմբի հետ պատահած միջադեպի մասին է, որը անցյալ շաբաթ ակամա դարձել էր իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիա»-ի էժան PR արշավի մասնակից։

please wait

No media source currently available

0:00 0:13:30 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG