Տրանսպորտի վճարման նոր համակարգն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, ընդդիմադիր երկու խմբակցությունները ստորագրահավաք են անում

100 դրամանոց մետաղադրամի փնտրտուքին 17 օրից վերջ կդրվի. հունվարի 1-ից թանկացող հանրային տրանսպորտով 90-րոպեանոց մեկանգամյա օգտագործման 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ փաթեթներ կգործեն։ Քաղաքային իշխանությունը սակագների հարցում անզիջում է, ավելին՝ թանկացում չի տեսնում։

«Ենթադրում եմ՝ լսեք եք, որ 300 դրամ է դռանում ուղևարձը...չէ, էդպես չէ», - ավտոբուսի մեջ ուղևորներին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյան

Մինչ Ավինյանը քաղաքացիներին միասնական տրանսպորտային ցանց է ներկայանցում, համոզում՝ թանկացում չկա, ավագանու ընդդիմադիր երկու խմբակցություններն երևանցիներից թանկացմանը դեմ ստորագրութուն են հավաքում:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Առավելագույնը 100 դրամ» շարժումն արդեն 70 հազար ստորագրություն է հավաքել, առաջարկում է իշխանություններին նախագիծը լրացնել՝ պահպանելով մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ ուղեվարձը:

«Մարդիկ հիմա, որ մոտենում են, ասում են՝ լսել ենք քաղաքապետարանի ներկայացուցիչներին, ջղայնացել ենք, տպավորություն է,որ նրաք չեն հասկանում՝ ինչ վիճակ է ժողովրդի մոտ: Արձանագրվել է հետաքրքիր երևույթ, որ քաղաքապետարանն իր հերքումներով, բանավեճերի ժամանակ հակառակ կարծիքներով, ավելի ակտիվացրեց մեր ստորագրահավաքը», - ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Իզաբելլա Աբգարյան


«Ազգային առաջընթաց» խմբակցությունը նախագիծն այս տարվա նոյեմբերին է մուտք արել, օրենքով այն պետք է ավագանու առաջիկա 4 նիստից մեկում քննարկվի: Այս ամսվա 24-ին ավագանին նիստ ունի, Իզաբելա Աբգարյանի տրամաբանությունը հուշում է, որ նախագիծը մինչ թանկացումների ուժի մեջ մտնելը պիտի քննակվի, իսկ քաղաքացիների ստորագրությունները քաղաքային իշխանության հենց նախագծի քննարկմանը կներկայացվի: Ավագանու ընդդիմադիր անդամը չի բացառում, որ Ավինյանի թիմը կարող է մերժել նախագիծը, սակայն այլ բանի վրա է ուշադրություն հրավիրում:

«Եկեք հասկանանք, որ Երևանի ավագանում ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը չունեն մեծամասնություն, այսինքն՝ նրանց պետք է օգնության հասնի նաև «Հանրային ձայն»-ը, այստեղ քաղաքական ուժերի շատ ավելի մեծ ընդգրկվածության հարց կա, ավագանու անդամների անձամբ պատասխանատվության հարց: Մենք հույս ունենք, որ չեն հասցնի այն աստիճանի, որ մենք մտածենք, թե մեզ տրված մանդատով ոչինչ չի ստացվում անել և սկսենք մտածել այլ՝ շատ ավելի կոշտ և քաղաքային իշխանությունների համար անցանկալի ակցիաների մասին», - ասաց Աբգարյանը։

«Հանրային ձայն»-ը, եթե իրեն ընդդիմադիր է համարում, պետք է չաջակցի իշխանությանը՝ գիտակցելով, որ երևանցիների մոտ տրանսպորտի գնի հարցում կոնսեսուս կա»․ սա Իզաբելլա Աբգարյանի տեսակետն է: Բայց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ընդդիմադիր 2 խմբակցությունների նախաձեռնության մասին այլ կարծի ունի և իրենց ընդդիմադիր լինելն այլ փաստերով է հիմնավարում:

Վահան Ավագյան

«Իրականում, «Մայր Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 10-ին բերել էր նախագիծ: Մենք՝ որպես ընդդիմություն, կողմ ենք քվեարկել, բայց կուրյոզն ինչում է կայանում, որ հենց իրանց իսկ բերած նախագծի համար իրենց ավագանիներից 2 հոգի չէին եկել, չեն մասնակցել նաև «Ազգային առաջընթացի» ավագանիները, սակայն քանակային առումով նենց իրավիճակ էր, որ «Մայր Հայաստան»-ը բերում էր իր անձնակազմը, «Ազգային առաջընթաց»-ը քվերակում էր ու «Մայր Հայաստան»-ի ավելի մատչելի տրանսպորտային նախագիծն ընդունվում էր», - ասաց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

Խոսքը ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն նախագծի մասին է, որը քաղաքային իշխանությունը մերժեց։ Այս նախագիծը 2-րդ անգամ օրակարգ բերելու համար անհրաժեշտ 8 հազար ստորագրության փոխարեն «Մայր Հայաստան»-ը քաղաքապետարան 17 հազար ստորագրություն է ներկայացրել: «Հանրային ձայն»-ը նախորդ անգամ «Մայր Հայաստան»-ի այս նախագիծի չընդունման համար հենց ընդդիմադիրներին է մեղադրում։

«Թե՛ սրանից հետո ստորագրություն կհավաքեն, թե՛ դուրս կգան կասեն՝ 300 դրամ է, թե ինչքան է, դա արդեն դիվիդենտ հավաքելու փուչիկ է, որ իրենք բոլորը սիրում են այդ փուչիկը փչել՝ խաբել ու մարդկանց ցույց տալ, թե մենք գործ ենք անում: Իրական գործն արեցինք մենք, որ կարողացանք արտոնութուններ ստանալ մեր զոհված ազատամարտիկների և զոհված տղաների ընտանիքների համար», - ասաց Վահագն Ավագյանը։

«Հանրային ձայն»-ի խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ իրեն չի հուզում, թե Հայրկ Մարության ու իր թիմն ինչ են անում, ստորագրություններն էլ օրենքի ուժ չունեն, բայց եթե օրակարգ մտնի, չբացառեց, որ կողմ քվեարկեն։