Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը


Ավագանու նիստերից մեկը, արխիվ
Ավագանու նիստերից մեկը, արխիվ

Երևանի ավագանին 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը։

Արտոնությունների փաթեթը նիստում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էր ներկայացնում։

Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությա անդամ Մեսրոպ Մանուկյանը նկատեց՝ առաջարկվող արտոնությունների փաթեթում հատուկ արտոնություն չկա Արցախից տեղահանավածների համար։ Սուրեն Գրիգորյանն էլ հակադարձեց, թե իշխանությունն աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում է նրանց համար։

Միասնական տոմսային համակարգը կներդրվի հունվարին՝ 171 նոր ավտոբուսների ուղեգծեր մտնելուն պես։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Մեկ փաթեթից կարող է օգտվել միայն մեկ քաղաքացի:

Բուռն քննարկումներով, քվեարկությունների բոյկոտներով ու բողոքներով ուղեկցված միասնական տոմսային համակարգի ընդունումը ընդդիմությունը որակել է տրանսպորտի թանկացման նախագիծ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG