Մատչելիության հղումներ

Միասնական տոմսային համակարգում արտոնություն չկա արցախցիների համար․ ավագանու ընդդիմադիր անդամ


Միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հանրային տրանսպորտից օգտվողների համար առաջարկվող արտոնությունների փաթեթում հատուկ արտոնություն չկա Արցախից տեղահանավածների համար, այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ նկատեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությա անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Արտոնությունների փաթեթը նիստում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էր ներկայացնում։

Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով, թե իշխանությունն աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում է նրանց համար։

Միասնական տոմսային համակարգը կներդրվի հունվարին՝ 171 նոր ավտոբուսների ուղեգծեր մտնելուն պես։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Մեկ փաթեթից կարող է օգտվել միայն մեկ քաղաքացի:

Բուռն քննարկումներով, քվեարկությունների բոյկոտներով ու բողոքներով ուղեկցված միասնական տոմսային համակարգի ընդունումը ընդդիմությունը որակել է տրանսպորտի թանկացման նախագիծ:

XS
SM
MD
LG