Միշտ մեծ հետաքրքրություն կա, թե ում կառաջադրի ԱՄՆ նախագահի թեկնածուն որպես իր դաշնակից՝ փոխնախագահ, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո փոխնախագահները, որպես կանոն, դուրս են մնում հանրության ռադարից: Վերջին կես դարում, այդուհանդերձ, նրանց ազդեցությունը քաղաքականության վրա աճել է:
Հուլիսից ի վեր, երբ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ստացավ բարձրաստիճան դեմոկրատների աջակցությունը՝ դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար, փոխարինելով նախագահ Ջո Բայդենին, ամերիկյան լրատվամիջոցները տարբեր վարկածներ էին առաջ քաշում, թե ում կարող է նա ընտրել որպես փոխնախագահի թեկնածու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ իրազեկ աղբյուրների՝ Քամալա Հարիսը փոխնախագահի պաշտոնը կառաջարկի Մինեսոտայի նահանգապետինԴրանից շաբաթներ առաջ հանրապետական Դոնալդ Թրամփը որպես փոխնախագահի թեկնածու առաջադրեց Օհայոյի 39-ամյա սենատոր Ջեյ Դի Վենսին, ով կդառնա Ամերիկայի պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ փոխնախագահը, եթե նրանց հաջողվի հաղթել ընտրություններում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչ է հայտնի Թրամփի փոխնախագահի թեկնածու Վենսի, նրա հնարավոր քաղաքական ուղղության մասինԹրամփն առաջադրվել է նախագահի թեկնածու և փոխնախագահի թեկնածու է առաջադրել Ջեյմս ՎենսինՍակայն, չնայած փոխնախագահի թեկնածուի ընտրության հետ կապված սկզբնական ոգևորությանը, փոխնախագահները պաշտոնը ստանձնելուց հետո հազվադեպ են մամուլի վերնագրերում հայտնվում, իսկ եթե հայտնվում են, ապա որպես կանոն՝ ոչ լավ առիթով:
Չնայած ԱՄՆ փոխնախագահը զբաղեցնում է երկրում երկրորդ ամենաբարձր պաշտոնը, նա պաշտոնական լայն լիազորություններ չունի: Փոխնախագահը ծառայում է որպես ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի` Սենատի նախագահ և նախագահում է դրա լիագումար նիստերը: Բայց քվեարկելու իրավունք չունի, քանի դեռ 100-հոգանոց պալատը փակուղում չի հայտնվել, ինչը Միացյալ Նահանգների պատմության մեջ պատահել է մոտ 250 անգամ:
Փոխնախագահը նաև հաստատում է Ընտրական կոլեգիայի ձայների հաշվարկը նախագահական ընտրություններից հետո: Այդ պարտականությունը պատմականորեն արարողակարգային էր մինչև 2021 թվականի հունվարի 6-ը, երբ այդ ժամանակ նախագահ Թրամփը փորձեց ճնշում գործադրել իր փոխնախագահ Մայք Փենսի վրա՝ մերժելու ընտրությունների արդյունքների արձանագրումը, ինչը վերջինս հրաժարվեց անել:
Բացի այդ, փոխնախագահները հաճախ ներկայացնում են նախագահին պաշտոնական արարողությունների ՝ համաժողովների, գագաթնաժողովների, հուղարկավորությունների ու հանդիսավոր միջոցառումների ժամանակ:
«Փոխնախագահը պաշտոնապես շատ քիչ բան է անում», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է Կարոլինայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջասթին Վոնը։ Փորձագետը միաժամանակ նկատում է, որ վերջին հիսուն տարում փոխնախագահների ազդեցության ոլորտը ընդլայնվել է․ - «Ուոլթեր Մոնդեյլը, Ալ Գորը, Ջո Բայդենը և Դիք Չեյնին «ակտիվ» փոխնախագահների օրինակներ են, ովքեր ազդել են քաղաքականության վրա»։
Եթե փոխնախագահի լիազորություններն այդքան աննշան են, ինչո՞ւ են թեկնածուները համաձայնում ստանձնել այդ պաշտոնը:
Ոմանք դա համարում են նախագահական պաշտոնի համար լավ հարթակ, ոմանք էլ, ուշ սկսելով իրենց կարիերան, սա դիտարկում են որպես Սպիտակ տանը աշխատելու վերջին հնարավորություն:
Ջորջ Բուշ ավագը, օրինակ, նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք ութ տարի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո հաղթեց 1988 թվականի նախագահական ընտրություններում:
Մյուս կողմից, փոխնախագահը կարող է միանգամից աշխարհի գերտերության ղեկավարը դառնալ, եթե Սպիտակ տան ղեկավարն անգործունակ ճանաչվի, մահանա, հրաժարական տա կամ հանցանքների համար պաշտոնանկ արվի՝ մի բան, որը վերջին 61 տարիների ընթացքում պատահել է երկու անգամ: 1963 թվականին փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը ստանձնեց ԱՄՆ նախագահի պարտականությունները՝ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո, 1974-ին էլ փոխնախագահ Ջերալդ Ֆորդը Սպիտակ տուն մտավ, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց Ուոթերգեյթի սկանդալի պատճառով։
Թոդ Փրինս