Մատչելիության հղումներ

Ըստ իրազեկ աղբյուրների՝ Քամալա Հարիսը փոխնախագահի պաշտոնը կառաջարկի Մինեսոտայի նահանգապետին


Քամալա Հարիսը , արխիվ
Քամալա Հարիսը , արխիվ

ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններին դեմոկրատների նախագահի հավանական թեկնածու Քամալա Հարիսը փոխնախագահի պաշտոնը հնարավոր է առաջարկի Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսին։

Երեքշաբթի այս մասին ասել են հարցին ծանոթ անձինք, նշելով, որ կենտրոնական մասի նահանգներից մեկի ղեկավարը բարի համբավ ունի և կօգնի հաղթանակի հասնելու սպիտակամորթ և գյուղաբնակ ընտրողների շրջանում։

ԱՄՆ-ի բանակի ազգային գվարդիայի վետերան և նախկին ուսուցիչ, 60-ամյա Ուոլսը 2006 թվականին ընտրվել է կոնգրեսական և օրենսդիր մարմնում աշխատել 12 տարի՝ մինչև 2018 թվականին Մինեսոտայի նահանգապետ ընտրվելը:

Նահանգապետի պաշտոնում նա պաշտպանել է քաղաքացիներին օգտակար հարցեր՝ այդ թվում դպրոցական անվճար սննդի տրամադրում, կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներ, միջին խավի համար հարկերի կրճատում և Մինեսոտայի աշխատողների համար ավելի երկար վճարովի արձակուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG