Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին առաջին տիկին Միշել Օբաման հայտնել են, որ աջակցում են Քամալա Հարիսին նախագահական մրցավազքում։
Այսօր առավոտյան մի տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է Հարիսը հեռախոսով զրուցում Օբամա զույգի հետ։
Ըստ Associated Press-ի հարցման՝ Հարիսն արդեն ապահովել է Դեմոկրատների ազգային համագումարի պատվիրակների մեծամասնության հանրային աջակցությունը։