Այսօր՝ օգոստոսի 5-ին, Քամալա Հարիսը, որ նախագահական մրցապայքարի է դուրս եկել և պատրաստվում է շրջագայել նահանգ առ նահանգ, կհայտարարի փոխնախագահի իր թեկնածուի անունը։
Դեպի Սպիտակ տուն տանող բոլոր ուղիներն անցնում են մի քանի անկանխատեսելի նահանգներով․ Հարիսը կսկսի իր հնգօրյա մրցավազքն արդեն վաղը Փենսիլվանիա նահանգից։
Այս ընթացքում արված մի քանի հարցումներ և հայտկապես վերջին՝ CBS News/YouGov-ի տվյալներով՝ Հարիսը մեկ տոկոսային կետով առավելություն ունի հանրապետականի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հուլիսի վերջին հայտարարեց ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Բայդենը դեմոկրատներին հորդորեց իր փոխարեն նախագահի թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին։
Բայդենի այս հայտարարությունը հնչեց Հանրապետական կուսակցության թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առաջին նախագահական բանավեճում գործող նախագահի վատ ելույթի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին:
Դեմոկրատական կուսակցությունն իր համագումարը կանցկացնի օգոստոսի 19-22-ը Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: