Մատչելիության հղումներ

Եվս երկու ազդեցիկ դեմոկրատ հրաժարվել է պայքարել փոխնախագահի պաշտոնի համար. Reuters


Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմեր, արխիվ
Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմեր, արխիվ

Դեմոկրատական կուսակցության ևս երկու ազդեցիկ գործիչներ՝ Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերը և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Կուպերը հրաժարվել են մասնակցել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես Քամալա Հարիսի փոխնախագահի թեկնածու, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կուսակցության ներսում իր աղբյուրները։

Reuters-ի տեղեկություններով` հանգստյան օրերին Քամալա Հարիսը շփվել է փոխնախագահի հնարավոր թեկնածուներից մի քանիսի, այդ թվում` այս պահին ամենաիրական հավակնորդ համարվող Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապրիոյի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG