Ռուսական անօդաչուները կրկին հրթիռակոծել են ուկրաինական քաղաքները, արդեն որերորդ օրն է` թիրախում է Օդեսան, ուր անցած շաբաթ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել էր բնակելի թաղամասերից մեկին, զոհվել էր առնվազն 11 մարդ, այդ թվում՝ 5 երեխա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտի լույս 2-ի գիշերը ռուսներն ԱԹՍ-ներով հարվածել են ՕդեսայինՈւկրաինացիներն իրենց հերթին հարվածներ են հասցրել բռնակցված Ղրիմի և սահմանակից Բելգորոդի մարզի ուղղությամբ։ Պաշտոնապես հաղորդվել է նաև, որ այս գիշեր ուկրաինական ծովային հեռակառավարվող սարքերը ոչնչացրել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Սերգեյ Կոտով» պարեկային նավը։ Ռուս բլոգերները հաստատել են նավի կործանման մասին տեղեկությունն ու անգամ տեսանյութ հրապարակել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղրիմում ենթադրաբար ռուսաստանյան պարեկային նավ է խորտակվելԸնդհանուր առմամբ, Ռուսաստանն այդպիսի 4 նավ ունի, որոնց անձնակազմը հասնում է 80-ի: Այդ մարդկանց ճակատագրի, ինչպես նաև նավի կործանման մասին պաշտոնական Մոսկվան որևէ բան դեռ չի հայտարարել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը, սակայն, «Ազատության» «Կրիմ. ռեալիի»-ի հետ զրույցում պնդել է՝ ռուսական կողմում կան զոհեր և վիրավորներ:
«Կան զոհեր և վիրավորներ: Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ անձնակազմի մի մասը կարող էր տարհանվել։ Հայտնի է, որ առնվազն 10-ից ավելի շտապօգնության մեքենաներ են բերվել ։ Այսինքն՝ տարհանման գործողությունը դեռ շարունակվում է», - ասել է Յուսովը:
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները նախատեսում էին այդ նավի վրա զենիթահրթիռային համակարգեր տեղադրել. - «Որքան քիչ նման նավեր, այնքան ավելի քիչ զենիթահրթիռային համակարգեր կտեղակայվեն դրանց վրա, և դա նշանակում է ավելի շատ հնարավորություններ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերի համար»:
Ավելի վաղ ՝ փետրվարի 14-ին Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել էր նաև Սևծովյան նավատորմի «Ցեզար Կունիկով» խոշոր դեսանտային նավը ոչնչացնելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հաղորդում է ռուսական դեսանտային նավ խոցելու մասինՉնայած ուկրաինական հատուկ ուժերի այս հաջողություններին՝ իրավիճակը ճակատում հօգուտ ռուսների է, նրանք շարունակում են գրոհել Զապարոժիեի, Խերսոնի, Կուպայնսկի, Բախմուտի և Ավդեևկայի ուղղություններով:
«Ռուսական բանակը հավելյալ մարդուժ է տեղափոխում Նովոմիխայլովկան գրավելու համար», - հայտնում է ուկրաինական կողմը։ Պաշտոնական Կիևը միաժամանակ պնդում է, թե վերահսկում է իրավիճակը և անցած ժամերին հաջողել է կանխել ռուսական զորքերի առաջխաղացումը մի շարք ուղղություններով։