Մատչելիության հղումներ

Պայթյուն Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում, չի բացառվում ԱԹՍ հարվածի վարկածը


Սանկտ Պետերբուրգ, 2-ը մարտի, 2024թ․
Սանկտ Պետերբուրգ, 2-ը մարտի, 2024թ․

Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակելի շենքերից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Տուժածներ չկան: Այդ մասին հայտնել է տեղական իշխանությունը:

«Մենք գիտենք, որ զոհեր չկան, սա փաստ է: Երկու տների պատշգամբների ապակեպատումը մասամբ վնասվել է, բնակիչները տարհանվել են», - հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:

Ռուսական իշխանությունները չեն հայտնում, թե կոնկրետ ինչ է պատահել, մինչդեռ, չհաստատված տեղեկությունների համաձայն, շենքը վնասվել է ուկրաինական փոքր անօդաչու թռչող սարքի հարվածից:

Տարհանվել է ավելի քան հարյուր մարդ, վեց բնակիչ դիմել է բուժօգնության, մեկ կին տեղափոխվել է հիվանդանոց:

Ռուսական ոչ պաշտոնական աղբյուրները ենթադրում են, որ անօդաչուի թիրախը, հավանաբար, մոտակայքում գտնվող «Ռուչյի» նավթապահեստն է եղել:

XS
SM
MD
LG