«Ուկրաինան Taurus հրթիռներ չի ստանա, եթե դրանց կառավարման համար պահանջվի գերմանացի զինվորականների անմիջական մասնակցությունը», - այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
Գերմանական կառավարության ղեկավարի խոսքով՝ իր երկրի զինվորականների մասնակցությունը Taurus-ների շահագործմանը «կատարելապես անընդունելի է»։
«Անհնարին է զգալի հեռահարության սպառազինություն փոխանցել որևէ մեկին և չմտածել դրա շահագործման հանդեպ վերահսկողություն սահմանելու մասին», - նշել է Շոլցը։