Մատչելիության հղումներ

Գլխավոր շտաբը «քարտ բլանշ ունի կադրային ցանկացած փոփոխությունների համար». Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է «մանրամասն զեկույց և կոնկրետ առաջարկներ» զինված ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիից։

Մարտի 2-ի ուշ երեկոյան իր ամենօրյա տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ Սիրսկին վերջերս է վերադարձել ռազմաճակատից և հավելել, որ Գլխավոր շտաբը «քարտ բլանշ ունի բանակում կադրային փոփոխությունների կամ շտաբի ցանկացած փոփոխության համար»։

Նույն օրը Սիրսկին հայտարարել է մի քանի մարտական բրիգադների հրամանատարների վերադասավորումների մասին՝ Տելեգրամի գրառման մեջ նշելով, որ ռազմաճակատի արևելյան հատվածում իր շրջագայության ընթացքում նա եզրակացրել է, որ «որոշ բրիգադների հաջողվում է զսպել թշնամու հարձակումները և պահել իրենց դիրքերը, մինչդեռ մյուսներին՝ ոչ»։

Ալեքսանդր Սիրսկին օրեր առաջ էլ նշել էր, որ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է բարդ մնալ, և դրա պատճառներից մեկը ուկրաինացի որոշ հրամանատարների թույլ տված սխալներն են։

XS
SM
MD
LG