«Ուկրաինան Ռուսաստան է», - այսօր Սոչիում հնչեցրած ելույթի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ուկրաինան Ռուսաստան է և [նախկին նախագահ] Կուչմայի՝ հակառակը վկայող տեսությունը պետք է ընդմիշտ վերանա», - հայտարարել է Մեդվեդևը՝վկայակոչելով Ուկրաինայի երկրորդ նախագահի 2003 թվականին գրված «Ուկրաինան Ռուսաստան չէ» գիրքը։
«Մեր բոլոր հակառակորդները պետք է հստակորեն և մեկընդմիշտ հասկանան, որ Դնեպրի զույգ ափերին գտնվող տարածքները ռուսաստանյան պատմական սահմանների անբաժան մասն են։ Դրանք բռնի ուժով փոխելու, դրանք անջատելու փորձերը դատապարտված են», - հայտարարել է Մեդվեդևը։