Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը ևս երկու ամսով՝ մինչև 2024 թվականի մարտի 30-ը երկարաձգեց The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի կալանքը։
Ամերիկյան թերթի լրագրողը մեղադրվում է լրտեսության մեջ։
Փաստաբան Մարիա Կորչագինան ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը։
ԱՄՆ իշխանությունները, The Wall Street Journal-ը կտրականապես հերքում են մեղադրանքները՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան։
Անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերշկովիչի անունը ներառել է ապօրինի ձերբակալված անձանց ցանկում, ինչը հիմք է տալիս գերատեսչությանը գործել ի շահ ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման։
Գերշկովիչից բացի ռուսաստանյան բանտերում են ԱՄՆ ևս երկու քաղաքացիներ՝ ԱՄՆ նախկին ծովային հետևակային Փոլ Ուելանը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԱՄՆ քաղաքացուն 100 օր ապօրինաբար ռուսական բանտում պահելը վրդովեցուցիչ է»․ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ նախագահ