Մոսկվայի դատարանը երկարաձգել է The Wall Street Journal-ի ամերիկացի թղթակից Էվան Գերշկովիչի նախնական կալանքը։
Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը երեկ որոշում է կայացրել, որ լրագրողը պետք է կալանքի տակ մնա առնվազն մինչև օգոստոսի 30-ը. Գերշկովիչի ներկայիս նախնական կալանքի ժամկետը լրանում էր մայիսի 29-ին:
Ամերիկացի լրագրողը մարտին է ձերբակալվել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով, ինչը ԱՄՆ կառավարությունը կտրականապես հերքել է՝ պնդելով, որ Գերշկովիչն անօրինական կերպով է կալանավորվել, և պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան: