F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային համապատասխանում է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների շահերին: Այս մասին թուրքական Anadolu գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդից՝ մեկնաբանելով թուրքական խորհրդարանի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումը:
«Նախագահ Բայդենը վաղուց է հայտարարել, որ ինքը Թուրքիային պատկանող F-16-ների պարկի արդիականացման կողմնակիցն է», - նշված է ԱՄՆ Անվտանգության խորհրդի պատասխանում։
Այս կառույցը, սակայն, նշում է, որ կործանիչների՝ Թուրքիային վաճառքի հարցում վճռորոշ դեր ունի ամերիկյան իշխանության օրենսդիր թևը։ «Սպառազինության արտահանման հարցում Կոնգրեսը որոշիչ դեր ունի, և օրենսդիրներից ոմանք արդեն իսկ հայտարարել են,որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին հավանություն տալը առանցքային գործոն կարող է հանդիսանալ Թուրքիային F-16-ի փոխանցման հարցում իրենց աջակցության տեսանկյունից», - նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտըԷրդողանը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացումը կապել է F-16-ների գործարքի հետ Թուրքիային F-16-ների վաճառքը Կոնգրեսում կապում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հարցում Անկարայի դիրքորոշման հետ. ՄիլլերԱնկարան ավարտել է F-16 կործանիչների շուրջ Վաշինգտոնի բանակցությունները. Գյուլեր