Մատչելիության հղումներ

Եթե դուք ունեք ձեր Կոնգրեսը, ես էլ ունեմ իմ խորհրդարանը. Էրդողանը՝ ԱՄՆ-ին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակնարկել է, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը, քանի դեռ ԱՄՆ-ի Կոնգրեսը չի հաստատել Անկարային 40 միավոր F-16 կործանիչներ վաճառելու գործարքը։

«Եթե դուք ունեք ձեր Կոնգրեսը, ես էլ ունեմ իմ խորհրդարանը», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Աթենքից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Էրդողանը։

XS
SM
MD
LG