Մատչելիության հղումներ

Թուրքիային F-16-ների վաճառքը Կոնգրեսում կապում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հարցում Անկարայի դիրքորոշման հետ. Միլլեր


Մեթյու Միլլերը, Վաշինգտոն:
Մեթյու Միլլերը, Վաշինգտոն:

ԱՄՆ արտաքին գերատեսչությունը դեմ չէ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, սակայն Անկարային հիշեցնում է, որ Կոնգրեսը հարցը կապում է Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու խնդրի հետ:

Այդ մասին դեկտեմբերի 18-ին ասել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք, մեր հերթին, աջակցում ենք Թուրքիային F-16-ների վաճառքին (...): Բայց Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր ասում են, որ վաճառքը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, եթե Թուրքիան հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Եվ մենք Թուրքիային կոչ ենք անում հնարավորինս արագ դա անել»,- ասել է խոսնակը:

Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե F-16 կործանիչների մատակարարման խնդրում հույսը դնում է ԱՄՆ-ի կողմից փոխադարձության կարգով որոշում կայացնելու վրա՝ ի պատասխան Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացմանը:

XS
SM
MD
LG