Նախագահ Էրդողանը պնդել է, թե ԱՄՆ նախագահը դրական է արձագանքել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցին։
«Վաշինգտոնի համար հիմնական հարցը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումն է»,-ասել է Էրդողանը Բայդենի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո։
Վաշինգտոնը 2019-ից պատժամիջոցներ է մտցրել Անկարայի հանդեպ F-16-ների վաճառքի հարցում, երբ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, S-400 զենիթահրթիռային համակարգեր գնեց Ռուսաստանից։
Հիմա, ըստ Էրդողանի, Բայդենի վարչակազմը կողմ է 20 միլիարդ դոլարանոց գործարքին։ Ըստ Սպիտակ տան՝ երկու առաջնորդները երեկ քննարկել են Շվեդիայի հնարավորինս արագ անդամակցությունն ու ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցությունը խորացնելու հարցերը։
Թե երբ է Թուրքիայի խորհրդարանը քննարկելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը, հստակ չէ, ըստ Էրդողանի խորհրդականի՝ լավագույն լուծումը կլինի, որ վավերացումն ու կործանիչների վաճառքը լինեն միաժամանակ։