Մատչելիության հղումներ

Անկարան ավարտել է F-16 կործանիչների շուրջ Վաշինգտոնի բանակցությունները. Գյուլեր


Անկարան ավարտել է F-16 կործանիչների շուրջ Վաշինգտոնի բանակցությունները, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և հավելել, որ այժմ այդ հարցով Թուրքիան ԱՄՆ-ից «դրական և հստակ քայլեր» է ակնկալում։

«ԱՄՆ-ի հետ տեխնիկական հանդիպումներն ավարտվել են։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացը դրական և հստակ քայլերով հնարավորինս շուտ կմեկնարկի», - հայտարարել է նախարար Գյուլերը, փոխանցում է Anadolu պետական գործակալությունը։

F-16 կործանիչների վաճառքի հարցը Թուրքիայի և ԱՄՆ նախագահների անցած օրերին տեղի ունեցած հեռախոսազրույցի գլխավոր թեմաներից էր․ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Սպիտակ տան ղեկավարը դրական է արձագանքել վաճառքի հարցին։

2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան կործանիչների արտադրության ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 օդանավերը:

XS
SM
MD
LG