Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը


Ձայների 55 դեմ, 287 կողմ հարաբերակցությամբ Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, հաղորդում է Reuters-ը։

Որոշումը ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ստորագրումից հետո։

Խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովը արձանագրության վավերացմանը հավանություն էր տվել անցած տարվա դեկտեմբերի վերջին։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Շվեդիան 2022-ին ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացրեց՝ իր անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է հաստատեն դաշինքին միանալու ցանկություն ունեցող երկրների դիմումը: Շվեդիայի անդամակցության հայտը Հյուսիսատլանտյան դաշինքի 31 անդամներից չէին վավերացրել միայն Թուրքիան և Հունգարիան։

Անկարան վավերացնելու դիմաց Ստոկհոլմից, մասնավորապես, պահանջում էր շուրջ հարյուր քուրդ ակտիվիստների արտահանձնում, ինչպես նաև ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ՔԲԿ-ի աջակիցների հանդեպ՝ կուսակցության, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում։

Սկանդինավյան այս պետությունը արդեն մի շարք աննախադեպ որոշումներ է կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, վերացրել է Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային է արտահանձնել Էրդողանի ընդդիմախոսին, փոխել է ահաբեկչության մասին օրենսդրությունը։

XS
SM
MD
LG