Մեկնարկել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ նոր դատավարությունը ծայրահեղականության մեղադրանքով, որով քաղաքական գործչին սպառնում է ևս 30 տարվա ազատազրկում:
Դատը մեկնարկել է Մոսկվայից մոտ 260 կիլոմետր դեպի արևելք գտնվող Վլադիմիրի շրջանի քրեակատարողական գաղութի արտագնա դատարանի դահլիճում։
Այս բանտում պատիժը կրող ընդդիմադիր գործչի դեմ դատավարությունը ընթանում է փակ ռեժիմով՝ ՌԴ դատախազության պահանջով։
Նավալնին այս գործով մեղադրվում է Քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով, որոնցից ամենածանրը ծայրահեղական հանրույթ ստեղծելու մեղադրանքն է։
Ռուսաստանյան իշխանությունը ծայրահեղական է համարում Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը և ընդդիմադիր գործչի շտաբները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավալնիին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «ծայրահեղական խմբավորում ստեղծելու» հոդվածով