Անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնու կողմից հիմնադրված Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ФБК) ներկայացուցիչները պնդում են, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչն արդեն առաջիկա օրերին կարող է կրկին դատարանի առջև կանգնել։
Հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի խոսքով՝ Նավալնու դեմ նոր դատավարությունը մեկնարկելու է Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանում ապրիլի 26-ին։ Նավալնու մեկ այլ զինակցի՝ Լեոնիդ Վոլկովի խոսքով էլ՝ նոր դատավարության ընթացքում քննվելու է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի 2011 թվականից ի վեր ծավալած գործունեությունը, և այն ծայրահեղական է որակվելու։
Վոլկովի պնդմամբ՝ այս նոր մեղադրանքով դատախազությունը Նավալնուն պահանջելու է դատապարտել 35 տարվա ազատազրկման։