Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին 16-րդ անգամ ուղարկվել է պատժախուց


Վլադիմիրի շրջանի բանտերից մեկում ազատազրկման դատապարտված ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին տասնվեցերորդ անգամ պատժախուց են ուղարկել։ Այս մասին տեղեկացրել է նրա թիմակիցներից՝ Իվան Ժդանովը։ Պատճառների մասին չի հաղորդվում։

Նախկինում քաղաքական գործիչը պատժախուց է տեղափոխվել համազգեստի բաց կոճակների, ցանկապատը լվանալուց հրաժարվելու համար։

Նավալնին բանտարկությունից ի վեր ավելի քան 165 օր պատժախցում է անցկացրել, որն առանձնանում է պահման առանձնապես ծանր պայմաններով. ընդդիմադիր առաջնորդն այն նկարագրել է որպես երկու-երեք մետրանոց խուց, որտեղ նա պետք է նստի երկաթե աթոռակի վրա:

Կրեմլի կոշտ քննադատը բանտում է 2021 թվականի փետրվարից՝ դատարանը նրան 9 տարվա ազատազրկման է դատապարտել ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով: Անցած շաբաթներին նա հայտարարել է, որ իր դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կրեմլի կոշտ քննադատի խոսքով՝ իրեն կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG