Մատչելիության հղումներ

2021-ի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները Կարմիր խաչին կոչ են անում միջամտել Նավալնիի ճակատագրին


2021-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր արխիվ Դմիտրի Մուրատով,
2021-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր արխիվ Դմիտրի Մուրատով,

2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, ռուս և ֆիլիպինցի լրագրողներ Դմիտրի Մուրատովը և Մարիա Ռեսան բաց նամակ են հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ պահանջելով միջամտել Ռուսաստանում բանտարկված ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ճակատագրին:

Լրագրողները հիշեցրել են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության նպատակներից մեկը «մարդկանց տառապանքը կանխարգելելը և մեղմելն է»:

Մուրատովն ու Ռեսան համատեղ նամակում նշում են, որ բանտում գտնվելու երկու տարվա ընթացքում Նավալնին 100 օրից ավելի անցկացրել է պատժախցում, ընդդիմադիր գործչի առողջական վիճակը վատթարանում է, նա ենթարկվում է խոշտանգումների, բժիշկների մուտքը նրա մոտ արգելված է, փաստաբանները չեն կարողանում դեղ հասցնել:

XS
SM
MD
LG