Թուրքիայում մայիսի 14-ի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը գրաված ազգայնական թեկնածու Սինան Օղանն ասել է, որ մշտապես ողջունել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ:
«Այդ հարցում Էրդողանի դիրքորոշումը ճիշտ է», - հայտարարել է Օղանն, ով իր աջակիցներին կոչ է արել մայիսի 28-ին կայանալիք երկրորդ փուլում քվեարկել հօգուտ գործող նախագահի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սինան Օղանը երկրորդ փուլում կսատարի ԷրդողանինՕղանը կեղծիք է անվանել տեղեկությունն այն մասին, թե իրեն հեռախոսով զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Թուրքիան չի կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, Ադրբեջանն էլ չի կարող Թուրքիայի ներքին գործերին միջամտել»,- ասել է Օղանը:
Առաջին փուլում նա ստացել է քվեների 5,17 տոկոսը: Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 49,52, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 44,88 տոկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրբանը հաղթանակ է մաղթել Էրդողանին ընտրությունների երկրորդ փուլումԷրդողանի հետ հանդիպման ժամանակ Օղանն աջակցության դիմաց ներկայացրել է մի քանի նախապայման՝ չփոխել Սահմանադրության առաջին չորս հոդվածները, պայքարել բոլոր ահաբեկչական կառույցների դեմ, աստիճանաբար արտաքսել սիրիացի փախստականներին, տնտեսությունը զարգացնել համապատասխան միջազգային շուկաների կանոնների և առավել ճկուն քաղաքականություն վարել բանկային տոկոսադրույքների հարցում:
Սինան Օղանի աջակիցները ծայրահեղ աջակողմյան ազգայնականներ են և քաղաքական հայացքների առումով մոտ են գործող նախագահի աջակիցներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Թուրքիայում կկայանա մայիսի 28-ին