Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմությունն անճշտություններ է հայտնաբերել հազարավոր տեղամասերում


Ընտրությունները Թուրքիայում, 16-ը մայիսի, 2023թ.
Ընտրությունները Թուրքիայում, 16-ը մայիսի, 2023թ.

Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, հայտարարում է կիրակի օրը տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների հաշվարկի ընթացքում հայտնաբերված անճշտությունների մասին։

Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Մուհարեմ Էրքեքի պնդմամբ` նախագահական ընտրությունների ամփոփման ընթացքում անճշտություններ են հայտնաբերվել տեղամասերից 2 հազար 269-ում, խորհրդարանականի դեպքում՝ 4 հազար 825-ում։ «Անճշտությունների ծավալը տատանվում է մեկից մինչև հարյուրավոր քվեների միջակայքում», - նշել է Էրքեքը։

Կիրակնօրյա ընտրությունների ընթացքում Թուրքիայում և արտերկրում ընդհանուր առմամբ ավելի քան 200 հազար տեղամասեր էին բացվել։

XS
SM
MD
LG