Մատչելիության հղումներ

Օրբանը հաղթանակ է մաղթել Էրդողանին ընտրությունների երկրորդ փուլում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաջողություն է մաղթել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Քիչ առաջ զանգահարել եմ նախագահ Էրդողանին և շնորհավորել նախագահական ընտրությունների առաջին փուլում գրանցած հաջողության և խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած կուսակցության անվիճելի հաղթանակի կապակցությամբ: Ես վստահություն եմ հայտնել, որ նա կհաղթի երկրորդ փուլում և կպահպանի նախագահի պաշտոնը», - մայիսի 17-ին Twitter-ում գրել է Օրբանը:

Հունգարիայի վարչապետի համոզմամբ, «ուժեղ և կայուն Թուրքիան լավ է Հունգարիայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»:

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարելու են առաջին փուլում առավել թվով քվեներ ստացած Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերլուծաբաններից շատերը ենթադրում են, որ գործող նախագահը կվերընտրվի:

XS
SM
MD
LG