Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) դեռ չգիտի՝ քանի դիմորդ կմասնացի այս տարվա ընդունելության քննություններին, համակարգային փոփոխությունների հետևաքնով վերահաշվարկ պետք է արվի։ Երեկ հայտեր ընդունելու վերջին օրն էր։
Բուհական ընդունելության քննությունն այս տարի կազմակերպվում է երկու անգամ․ նախ առաջին անգամ հունվարին եղան, հաջորդը հունիսին է։ Ըստ ԳԹԿ-ի՝ քննությունների ձմեռային փուլի արդյունքները ցածր են եղել։
Բուհերին այս տարի պետական պատվերով 2 հազար 146 տեղ է հատկացվել: Նախորդ տարվա համեմատ ավելացել են 203-ով: Իսկ վճարովի տեղերն, ընդհակառակը, կրճատվել են․16 հազար 300 տեղ՝ նախորդ տարվա 22 հազար 300-ի փոխարեն, քանի որ անցած տարվա ընդունելության արդյունքներից պարզ դարձավ՝ թափուր տեղեր շատ են մնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի համալսարաններում այս տարի ևս թափուր տեղեր են մնացել. բուհերի ղեկավարները մի քանի պատճառ են նշումՏարկետման իրավունքի վերականգնում
Այս տարվա ամենակարևոր նորամուծությունը 6 տարվա ընդմիջումից հետո տարկետման իրավունքի վերականգնում է։ Այն կգործի բնագիտական, տեխնոլոգիական, մասնագիտությունների դեպքում:
Դեռ անցած տարի, երբ կառավարությունն այս որոշումն ընդունեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կախված կառավարության առաջնահերթություններից, պետությունն ամեն տարի կորոշի տնտեսագետի, գյուղատնտեսի, թե ֆիզիկոսի կարիք ունի։
«Յուրաքանչյուր դիմորդ, ով էդ տեղին հավակնի, պիտի իմանա պետության, կառավարության հետ առաջիկա ենթադրենք 7, 8, 10 տարիների հարաբերությունները և որոշակի պարտավորություններ ստանձնի, և մենք պետք է ունենք մեխանիզմներ այդ պարտավորությունների կատարմանը հետևելու», - ասել էր վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զորակոչից տարկետման իրավունքից օգտվողներն այսուհետև գործարք են կնքելու պետության հետ. ՓաշինյանՓորձագետները զգուշավորություն են ակնկալում
Կրթության փորձագետները, կարևորելով այս փոփոխությունը, նաև զգուշավորություն են ակնկալում։ Կոռուպցիոն ռիսկերը ինչպես կային նախկինում, հիմա էլ կլինեն, եթե պատշաճ վերահսկողություն չլինի։ Մասնագետներն առավել կարևորում են, որ այս արտոնությունը կրկին յուրայինների, մեծահարուստների, պաշտոնյանների երեխաների մենաշնորհը չդառնա։
Մյուս մտահոգիչ հանգամանքն, ըստ Բարձրագույն որակավորման կոմիտենի նախկին ղեկավար Կարեն Քեռյանի, այն է՝ արդյոք այս փոփոխությունն իրականում ապահովում է կրթության շարունակականությունը, թե պարզապես արհեստական պահանջարկ է ստեղծում։
«Խնդիր կա առհասարակ։ Օրինակ՝ մաթեմատիկայով տարկետման հնարավորություն չի ընձեռվում էս կարգի շրջանակներում, ընդ որում, ընձեռվում է այլ մասնագիտություններով, որոնցով տարիներ շարունակ թափուր տեղեր են մնում, ու դրանով արհեստական մրցակցություն ենք ստեղծում, այնինչ մենք պետք է նպաստենք մեր երեխաների՝ հնարավորինս լավ ապագա կառուցելուն, մի կողմից իրենց մասնագիտություններով՝ իրենց հետաքրքրող մասնագիտություններով, որտեղ որ առկա է մրցակցություն, հնարավորություն տրվի», - «Ազատությանն» ասաց Քեռյանը։
«Ֆիզիկա», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Քիմիա» և «Ատոմային էներգետիկա», «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում», «Մեքենաշինություն և նյութերի մշակում», «Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ»․ անցած տարի այս մասնագիտությունների համար հատկացված տեղերի մեծ մասը թափուր մնաց։
Այս տարի տարկետման իրավունքի վերականգնումը պատկերը փոխել է. dimord.am-ի կայքում նկատեցինք՝ դիմորդների թիվն այս ֆակուլտներում զգալի ավելացել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ. «Բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկն այլևս չի կարելի հետաձգել»