Սուդանում արդեն երրորդ շաբաթը շարունակվող զինված հակամարտության կողմերի՝ երկրի Զինված ուժերի և «Արագ արձագանքման ստորաբաժանումների» ներկայացուցիչների միջև այսօր ուղիղ բանակցություններ են սկվել։
АP գործակալության փոխանցմամբ, դրանք ընթանում են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում՝ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից առաջ քաշված նախաձեռնության շրջանակներում։ Դրա նպատակը Սուդանի տարածքում լիարժեք հրադադարի հաստատումն է։
Բանակցությունների վերջնաժամկետ, ըստ արևմտյան աղբյուրների, սահմանված չէ։
Բախումները Սուդանի տարածքում սկիզբ առան ապրիլի 15-ին՝ ավելի քան 400 խաղաղ բնակիչների մահվան պատճառ դառնալով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուդանի մայրաքաղաքում վերսկսվել են կատաղի մարտերը