Մատչելիության հղումներ

Սուդանում ենթադրաբար վրացական օդանավ է խոցվել


Սուդան - Խարթումի օդանավակայանում օդանավ է այրվում, 18-ը ապրիլի, 2023թ.
Սուդան - Խարթումի օդանավակայանում օդանավ է այրվում, 18-ը ապրիլի, 2023թ.

Սուդանում խոցվել է վրացական Myway Airlines ավիաընկերության օդանավը, որը կայանված էր մայրաքաղաք Խարթումի օդանավակայանում: «Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում Myway Airlines-ի տնօրեն Ռաթի Բակուրաձեն նշել է, որ սպասում է օդանավի խոցման մասին սուդանական կողմի մանրամասն տեղեկատվությանը։

Միջադեպի մասին առաջինը հայտնել է Avianews.ge պորտալը՝ հրապարակելով տեսանյութ։ Թե ինչպես է օդանավը հայտնվել կրակի ճիրաններում, առայժմ չի հաղորդվում:

Սուդանի մայրաքաղաքի օդանավակայանը ներքին զինված հակամարտության թիրախներից մեկն է։ Իրադրությունն այդ երկրում կտրուկ սրվել է անցած շաբաթավերջին։ Սուդանի զինված ուժերի հրամանատարությունը պնդում է, որ իրավիճակի լարման պատճառը «Արագ արձագանքման ուժերի» կողմից իրականացված պետական հեղաշրջման փորձն էր։

XS
SM
MD
LG