Մատչելիության հղումներ

Սուդանում սպանվել է 413 մարդ, ավելի քան 3 500-ը՝ վիրավորվել. ԱՀԿ ներկայացուցիչ


Սուդանում մոտ մեկ շաբաթ առաջ բռնկված ռազմական բախումների ընթացքում սպանվել է 413 մարդ, ավելի քան 3 հազար 500-ը՝ վիրավորվել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։

ԱՀԿ-ի պաշտոնյայի խոսքերով՝ զոհերի թվում կան նաև երեխաներ, առնվազն 50 երեխա էլ վիրավորվել է։

Հյուսիսաֆրիկյան այդ պետությունում իրադրությունը կտրուկ սրվել է անցած շաբաթավերջին։ Սուդանի զինված ուժերի հրամանատարությունը պնդում է, որ իրավիճակի լարման պատճառը «Արագ արձագանքման ուժերի» կողմից իրականացված պետական հեղաշրջման փորձն էր։ Վերջիններս էլ կանոնավոր բանակի ստորաբաժանումներին են մեղադրում առաջինը ուժային գործողություններ սկսելու համար։

Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ պայմանավորվել են հրադադարի շուրջ, սակայն ռազմական գործողությունները շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG