Վրացական Geo Sky ավիաընկերությունը այսօր հայտնեց, որ իր 20 աշխատակիցները Սուդանից բարեհաջող վերադարձել են Վրաստան։ Խարտումից նրանք տարհանվել էին Եգիպտոս, որտեղից կազմակերպվել է նրանց վերադարձը։
Ավիաընկերության ղեկավար Շալվա Կիկնաձեն ասել է, որ տարհանման գործընթացում ավիաընկերությունը մշտական կապի մեջ է եղել Վրաստանի արտգործնախարարության հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի հետախուզությունը հայտնել էր, որ Ուկրաինայի քաղաքացիների հետ Սուդանից տարհանել են նաև Վրաստանի ու Պերուի քաղաքացիների։