Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ի նախնական տվյալներով Սուդանում զոհերի թիվը հասել է 459-ի


Սուդանում առնվազն 459 մարդ է զոհվել, ավելի քան 4 հազար վիրավորներ կան, այսօր ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Սուդանի ներկայացուցիչ Նիմա Սաեդ Աբիդը, նշելով, որ տվյալները հնարավոր է ամբողջական չեն՝ զոհերի ու վիրավորների քանակը կարող է ավելի շատ լինել։

Տեսակապով մասնակցելով ՄԱԿ-ի ճեպազրույցին նա նաև հայտնել է, որ բժշկական հաստատությունների վրա 14 հարձակում է կատարվել, որոնց հետևանքով 8 մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են։ Տվյալները հաստատվել են ԱՀԿ-ի կողմից։ Վնասվել են նաև հիվանդանոցներ։

Սուդանում ապրիլի 15-ից զինված բախումներ են սկսվել բանակի ու արագ արձագանքման ուժերի միջև։

XS
SM
MD
LG