Մատչելիության հղումներ

Հրադադար հաստատելու ևս մեկ փորձ՝ Սուդանում


Մեկ շաբաթ շարունակված մարտերից հետո Սուդանում հրադադար հաստատելու հերթական՝ թվով երրորդ փորձն է ձեռնարկվել։ Այս անգամ Սուդանի կառավարական բանակն ու «Արագ արձագանքման ուժերը» պայմանավորվել են եռօրյա հրադադար հաստատել, որը կհամընկնի Ռամադան սրբազան ամսի ավարտը նշանավորող՝ Իդ-ալ-Ֆիթր տոնի հետ։

«Սուդանի զինված ուժերը ակնկալում են, որ խռովարարները կպահպանեն հրադադարի ռեժիմը և զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խոչընդոտել կրակի դադարեցմանն ուղղված քայլերին», - նշված է Սուդանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Հրադադարի հաստատման նախորդ երկու փորձերը ձախողվել էին։ Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախորդ շաբաթ բռնկված մարտերի հետևանքով առնվազն 600 մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG