Մատչելիության հղումներ

Հրադադարի նոր համաձայնություն Սուդանում


Սուդան - Իսպանիան մարտական մեքենաներով և ռազմական օդանավով տարհանում է Խարթումում երկրի դեսպանատան աշխատակիցներին, 24-ը ապրիլի, 2023թ.
Սուդան - Իսպանիան մարտական մեքենաներով և ռազմական օդանավով տարհանում է Խարթումում երկրի դեսպանատան աշխատակիցներին, 24-ը ապրիլի, 2023թ.

Սուդանի մայրաքաղաք Խարթումում կանոնավոր բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև մարտական գործողությունների ֆոնին մի շարք արևմտյան, արաբական և ասիական պետություններ շարունակում են իրենց քաղաքացիների տարհանումը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեղեկացնում է, որ կողմերը համաձայնել են 72 ժամով հրադադար հաստատել։Մինչ այս էլ նման պայմանավորվածություններ ձեռք էին բերվել, սակայն չեն պահպանվել։

Հաղորդվում է, որ հրադադարը կարող է հնարավորություն տալ մարդկանց հեռանալ բախումների վայրից։

Ապրիլի 15-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով Սուդանում առնվազն 420 մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG