Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականն իր հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց Թուրքիայի ընտրանուց:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում շաբաթ երեկոյան կայացած հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, երբ Տիգրան Բարսեղյանի սուր փոխանցումից հետո Օզան Քաբաքը գրավեց սեփական դարպասը: Այդուհանդերձ, Թուրքիայի հավաքականին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ տանել՝ 35-րդ և 64-րդ րոպեներին Հայաստանի ընտրանու դարպասը գրավեցին Օրքուն Քյոքչյուն և Քերեմ Աքթյուրքօղլուն:
Ընտրական D խմբում Հայաստանից և Թուրքիայից բացի ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները:
Այսօր ուշ երեկոյան Խորվաթիան հյուրընկալում է Ուելսին:
Հայաստանը ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին Ուելսում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բոլորս էլ գիտենք ինչ խաղ է սա մեզ համար, ու ամեն ինչ լավ կլինի». Վարազդատ Հարոյան«Սա պատմական հանդիպում է մեզ համար». վաղը կկայանա Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Հայաստան - Թուրքիա խաղին պատրաստվում են նաև երկրպագուները«Սա պատմական հանդիպում է մեզ համար, լրջորեն նախապատրաստվում ենք, հուսով եմ՝ կհաղթենք»․ Սպերցյան