ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը հյուր երկրպագուներ ներկա չեն լինելու՝ ըստ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշման։ Այս մասին հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը։
Դիվանագիտական հարաբերությունները կարգավորել փորձող երկու հարևան երկրների ազգային հավաքականների հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ հաղորդել էր, որ Պոլսո Հայոց պատիրարք Սահակ Մաշալյանին հրավիրել են ֆուտբոլային հանդիպմանը։
Հայաստանի և Թուրքիայի հետ նույն՝ D խմբում են Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։