Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը։
Ըստ այդմ՝ խորհուրդը կազմված է երեք անդամներից՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:
Բրյուսովում կառավարման ճգնաժամը հասունացավ բուհի ռեկտորի 2022-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո․ վերընտրվեց գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը։ Նա մինչ օրս չի կարողանում ստանձնել բուհի ղեկավարի լիազորությունները, քանի որ հոգաբարձուների խորհրդի նախագահը չի ստորագրել ընտրության նիստի արձանագրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գուցե հաշվեհարդար է, քաղաքական որոշում կա, որ ես չպաշտոնավարեմ». Բրյուսովի ընտրված ռեկտորՆախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր, որ ընտրությունից երեք օր անց կրթության նախարար Վահրամ Դումանյանի հետ ազատվեցին պաշտոններից։
Համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտարարեց, թե Դումանյանին պատժեցին, որովհետև վերընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն։
Ընտրություններին առաջադրվել էին Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը, վերջինս 4 ձայնով զիջեց Հարությունյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական վարույթներ՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունների դեպքերով