Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է Վահրամ Դումանյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
Առավոտյան հայտնի դարձավ, որ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Վահրամ Դումանյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 23-ին: