Դրամի արժևորում, արտահանման դժվարություններ, գյուղատնտեսության սուբսիդավորման խնդիրներ․ Շիրակի մարզի գործարարներն այսօր, հիմնականում, այս հարցերը բարձրացրին Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Գյումրիում տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Կարեն Գոմցյանի խոսքով՝ դոլարի և եվրոյի համեմատ դրամի արժեվորումը լուրջ խնդիր է դարձել իրենց համար։
«Մենք, որպես արտադրող կազմակերպություն և արտահանող, հիմա խնդիր ունենք դրամի կուրսի հետ, որ մեր արտադրանի ինքնարժեքը շատ բարձր է և մենք կորցնում ենք մեր տրադիցիոն շուկաները Ռուսաստանում և միաժամանակ մենք կորցնում ենք նաև մեր տեղական շուկան, քանի որ եթե մեր արժույթն ուժեղ է, իմպորտն ավելի դյուրին է դառնում և հսկայական ապրանք արտահանողներ գալիս են տեղական շուկա և լցվում է շուկան և դա փոքրացնում է մեր հնարավորությունները», - ասաց Գոմցյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԲ-ի գնահատմամբ՝ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի տեմպերըԴրամի արժևորումից ամիսներ շարունակ դժգոհում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները։ Նրանց համար Կառավարությունը 10 միլիարդ դրամի աջակցության ծրագիր հաստատեց։
Ի՞նչ է լինելու այլ ընկերությունների հետ, ինչո՞ւ Կենտրոնական բանկը չի կանխում դրամի շարունակական արժևորումը, հարցրին շիրակցի գործարարները Էկոնոմիկայի նախարարից։
«Կենտրոնական բանկի համար գլխավոր խնդիրը, բնականաբար, գնային կայունությունն է, իսկ գները բավական բարձր են, այս բարձր գնաճն, ըստ էության, հանգեցնում է աղքատության աճին, եթե մենք դրա դեմ չենք պայքարում, ապա աղքատությունն էապես աճում է։ Էդ տեսանկյունից հասկանալի է Կենտրոնական բանկն ինչ է անում», - ասաց Վահան Քերոբյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը 10 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի ՏՏ ոլորտին Արտահանողների հիմնական խնդիրներից է վրաց-ռուսական Լարսի ճանապարհի պարբերաբար փակվելը։ Ջերմոցային տնտեսություն հիմնած և Ռուսաստան արտահանմամբ զբաղվող Ցոլակ Չադրյանի խոսքով՝ Լարսի ճանապահի փակ լինելու պատճառով ինքը միլինների վնաս է կրել։«Լոգիստիկ խնդիր ունենք․ 2022 թվին գյուղոլորտը մեծ կորուստներ է ունեցել, օրինակ, մոտ 20 մլն դրամի չափ մենք ուղղակի ապրանք ենք թափել զուտ էն պատճառով, որ Լարսի անցակետում կային խնդիրներ։ Հիմա չեմ ուզում ասել քաղաքական էր, թե ինչ խնդիրներ էին, բայց փաստացի մենք չկարողացենք մեր ապրանքը արտահանել Ռուսաստան», -ասաց Չադրյանը։
Վարչապետ Փաշինյանը դեռ նախորդ տարվա ամռանն էր հայտարարել, որ որպես Լարսին այլընտրանք կարճ ժամկետում գործարկվելու է Վրաստանից լաստանավով բեռների փոխադրման տարբերակը, դա, սակայն մինչև հիմա չի իրականացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էկոնոմիկայի նախարարությունից լաստանավային ծառայության գործարկման նոր ժամկետ են նշում Էկոնոմիկայի նախարարն այսօր էլ հստակ ժամկետ նշել չկարողացավ։ «Լոգիստիկ այն պրաբլեմները կամ այն սակցիաները, որոնք կիրառվում են հիմա, թույլ չեն տալիս, որ մենք կանոնավոր կարողանանք իրան աշխատացնենք։ Եվրոպացի գործընկերների հետ ենք քննարկում ու հուսով ենք, որ մենք ինչ-որ պահի՝ մոտ ապագայում կհասնենք հանգուցալուծման», - ասաց Քերոբյանը։Գյուղատնտեսությամբ զբաղվողների հիմնական մտահոգությունը կառավարության աջակցության ծրագրերին էր վերաբերում։ Ինչո՞ւ է կառավարությունը մի մշակաբույսի համար սուբսիդավորում տրամադրում, իսկ մյուսի համար՝ ոչ, այն պայմաններում, որ անտոկոս գյուղատնտեսական վարկերն էլ դադարեցվել են, հետաքրքրվեցին գործարարաները։
«Ոսպ աճեցնելու համար ինչո՞ւ չեք տալիս սուբվենցի, դրսից բերե՞նք անորակ, մերը էկոլոգիապես մաքուր է», - հետաքրքրվեց գործարարը։
Էկոնոմիկայի նախարարը հիմանավորեց, թե ինչու են դադրեցրել գյուղվարկերի սուբսիադավորման ծրագիրը․ մեծ գումար է ներդրվում, բայց արդյունավետությունը բավավար չէ, Կառավարությունը գյուղատնտեսներին օգնելու այլ ծրագրեր է մշակում, պարզաբանեց Քերոբյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում սննդամթերքի թանկացումը շարունակում է երկնիշ մնալ. թոշակառուները դժգոհում են