Չեխիայի նորընտիր նախագահ Պետր Պավելը ընտրվելուց անմիջապես հետո հունվարի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ին Վենի հետ։
Այսօր Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգն ասել է, որ Չեխիայի նախագահը ոտնահարել է Պեկինի կարմիր գիծը։ Նա հայտնել է, որ Չինաստանը լուրջ բողոք է հղել չեխական կողմին։
Թայվանը Չինաստանից անջատվել է 1949 թվականին և երբեք չի գտնվել Չինաստանում իշխող կոմունիստական կուսակցության իշխանության տակ։ Պեկինը կղզին համարում է Չինաստանի անբաժանելի մասը՝ պնդելով մեկ պետություն երկու հասարակարգ սկզբունքը։
Թայվանի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ ունեն 14 երկրներ, գլխավորապես Կարիբյան ավազանի կղզիների փոքր երկրները, իսկ մոտավորապես 100 երկրների հետ Թայվանը ոչ պաշտոնական սերտ հարաբերություններ ունի և տնտեսական կապեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վան Վենբին. «Աշխարհում կա մեկ Չինաստան, և Թայվանը Չինաստանի անբաժան մասն է»