Մատչելիության հղումներ

Էնթոնի Բլինքեն. «Մենք հավատարիմ ենք մնում «Մեկ Չինաստան» հայեցակարգին


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձը ASEAN-ի գագաթնաժողովում, «Սոխա» հյուրանոց, Պնոմպեն, Կամբոջա, 4 օգոստոսի, 2022թ.
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձը ASEAN-ի գագաթնաժողովում, «Սոխա» հյուրանոց, Պնոմպեն, Կամբոջա, 4 օգոստոսի, 2022թ.

Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է Թայվանի ստատուս քվոն միակողմանի փոխելու փորձերին: Այդ մասին այսօր Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում՝ դիմելով ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի) գագաթնաժողովում հավաքված գործընկերներին, ասել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը:

«Մենք դեմ ենք ստատուս քվոն միակողմանի եղանակով, հատկապես ռազմական ուժով փոխելու փորձերին: Մենք հավատարիմ ենք մնում «Մեկ Չինաստան» հայեցակարգին: Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցում ոչինչ չի փոխվել, և հուսով եմ, որ Պեկինը չի փորձի ճգնաժամ ստեղծել կամ ռազմական գործողության պատրվակ գտնել»,- ասել է Էնթոնի Բլինքենը:

Վաշինգտոնի և Պեկինի առանց այն էլ լարված հարաբերություններն էլ ավելի են սրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին, անտեսելով չինական կողմի հորդորներն ու նախազգուշացումները, մեկնել է Թայվան, որը Չինաստանն իր անբաժան մասն է համարում:

Դրանից հետո Չինաստանի բանակը Թայվանի կղզու մոտակայքում սկսել է մեծածավալ զորավարժություններ, որոնք կտևեն մինչև օգոստոսի 7-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG