Թայվանում մեկնարկած երկօրյա զորվարժություններում ներգրաված ֆրանսիական Mirage կործանիչները, գրոհային ուղղաթիռները, տանկերն ու ռեակտիվ հրթիռային համակարգերը ցուցադրել են իրենց ռազմական կարողությունները։
Չինաստանը գրեթե յուրաքանչյուր օր ռազմանավեր ու կործանիչներ է ուղարկում Թայվանի ուղղությամբ, որոնք հաճախ խախտում են կղզին Չինաստանից բաժանող 160 կիլոմետր լայնություն ունեցող նեղուցի միջին գիծը։
Չինական օրացույցով նոր տարվա նախաշեմին Պեկինը կրկին սպառնացել է Թայվանին, իսկ ինքնիշխան կղզուն պաշտպանող դրսի քաղաքական գործիչներին զգուշացրել «կրակի հետ չխաղալ»։