Մատչելիության հղումներ

Վան Վենբին. «Աշխարհում կա մեկ Չինաստան, և Թայվանը Չինաստանի անբաժան մասն է»


Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, արխիվ
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, արխիվ

Պաշտոնական Պեկինն այսօր վերահաստատել է, որ «Մեկ Չինաստան» հայեցակարգն ունի հիմնարար նշանակություն և բացառում է տարբեր մեկնաբանությունները: Այդ մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Վան Վենբինը:

Նշելով, որ Միացյալ Նահանգների, Ավստրալիայի և Ճապոնիայի համատեղ հայտարարությունում, ինչպես նաև «Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում առկա են այդ հայեցակարգի տարատեսակ մեկնաբանությունների փորձեր, խոսնակն ասել է, որ դրանք ապօրինի են և ուժ չունեն:

«Չինաստանը կտրականապես դեմ է այլ մեկնաբանություններին: «Մեկ Չինաստան» սկզբունքը չափազանց պարզ է և հստակ՝ աշխարհում կա ընդամենը մեկ Չինաստան, և Թայվանը Չինաստանի մասն է: Ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ կառավարությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն է: «Մեկ Չինաստան» սկզբունքի կիրառումը համաշխարհային է, անվերապահ է և կասկածի չի ենթարկվում», - ասել է Վան Վենբինը:

Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին՝ անտեսելով Պեկինի հորդորները և զգուշացումները, վերջերս այցելել է Թայվան: Դրանից հետո Չինաստանի բանակը սկսել է առայսօր շարունակվող լայնածավալ զորավարժություններ:

XS
SM
MD
LG